ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Երբ կլոունը լրջանում է

Երբ կլոունը լրջանում է
12.11.2022 | 11:01

Կլոունը արտիստ է, ում ներվում է այն, ինչը չի ներվում մյուսներին:
Անգլերեն clown բառն առաջացել է 16-րդ դարում և համահունչ է հայերենի գեղացի (չշփոթել գյուղացու՝ գյուղաբնակի հետ) բառին:


Արքաների մոտ կլոունները՝ ծաղրածուերը, կարևոր դեր էին կատարում, ասում էին այն, ինչը մյուսներին չէր թույլատրվում: Կլոուններին դրա դիմաց նվաստացնում էին, ցուցադրաբար ծեծում էին, սակայն դա էր ճշմարտության գինը. ազնվականներին նման բաների համար կախաղան կարող էին բարձրացնել: Կլոուները կարող էին ծաղրել, վիրավորել արքաներին, դա կարևոր դերակատարություն էր, նրանք նաև անձեռնմխելի էին: Կլոունից վիրավորվելն անթույլատրելի է:


Հասկանալի է, կլոունը կարող է լինել մեծ արտիստ, անգամ՝ ազդել քաղաքականության վրա, սակայն այստեղ կա մի նրբություն՝ կլոունը չի կարող լինել սոցիալական հարցերում առաջնորդ: Երբ կլոունը լրջանում է, իր անձնական խնդիրները լուծելեւ համար մտնում է քաղաքականություն, ապա սկսվում է մի երևույթ, որը լավ նկարագրվել է «Ջոկեր» ֆիլմում՝ Խոակին Ֆենիկսի կատարմամբ:


Ջոկերը մեր ժամանակակիցն է, ով մեգապոլիսում մնացել էր միայնակ՝ իր բազմաթիվ խնդիրներով, անելանելի վիճակում:
Սակայն ինչու է կոմիկսներից իջած այդ կերպարը դառնում զանգվածային մարդասպան ու իր սպանությունները սկսում է ուղիղ եթերում: Որովհետև Ջոկերը շոուն ու իրական կյանքը սկսում է իրարից չտարբերել:


Ժամանակակից կլոունները սոցիալական դերակատար են ցանկանում դառնալ, իսկ դրա համար պետք է լրջանալ, դառալ քաղաքական դերակատար, աջակցություն ստանալ իշխանավորից՝ ասելու այն բաները, ինչը պատվիրատուն չի կարող իրեն թույլ տալ:
Տվյալ դեպքում կլոունը իշխանության հետ աֆիլացված տրիգերի դեր է սկսում կատարել:
Երբ հասարակության մեջ կլոունի դերակատարները սկսում են լրջանալ, դուրս են գալիս իրենց դերից, էլ չեն ցանկանում բավարարվել արտիստի կարգավիճակով, սակայն ցանկանում են պահպանել դարերով կլոուններին տրված անձեռնմխելիությունը, դա արդեն տվյալ հասարակության խորքային ճգնաժամի մասին է վկայում: Արդեն ոչ միայն կլոունն է սկսում շփոթել շոուն իրականության հետ, այլև՝ հասարակությունը:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8369

Մեկնաբանություններ